Այսօրվանից բաց տարածությունում դիմակ կրելն այլևս պարտադիր չէ

Վարչապետ Իրակլի Ղaարիբաշվիլիի խոսքով ՝ այսուհետ դիմակի օգտագործումը անհրաժեշտ

կլինի միայն տրանսպորտում, փակ տարածքներում և կանգառներում: Այդ մասին Ղարիբաշվիլին հայտարարել է Համակարգող խորհրդի ավարտից հետո:
Այս խնդրի մասին խոսել է նաեւ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն: Ըստ նրա, չնայած բաց տարածքներում այլեւս դիմակ կրելը պարտադիր չի լինի, այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում և ցանկալի է շարունակել կրելը։
«Հասկանալի է, որ դրսում դիմակը անհրաժեշտ չի լինի, բայց խորհուրդ է տրվում: Այսպիսով, ով ցանկանում է և կարծում է, որ նպատակահարմար է, պետք է այն կրի, և ես կասեմ, որ դեռ նպատակահարմար է այն կրել, բայց դա պարտադիր չի լինի: Պարտադիր կլինի հավաքների մեծ վայրերում, տրանսպորտում, կանգառներում, մետրոյում, փակ տարածքներում և այլն », - ասել է Գամկրելիձեն:

22․06․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google