«Մենք կոչ ենք անում ընտրական գործընթացում ներգրավված
բոլոր կողմերին, այդ թվում ՝ լրատվամիջոցներին, միջազգային
կազմակերպություններին և տեղական ոչ պետական հատվածին, ժամանակին
գրանցվել / հավատարմագրվել ընտրական վարչակազմում (ԿԸՀ և համապատասխան
ընտրատարածքային հանձնաժողովներ)»,-ասել է ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Նատիա
Իոսելիանին:
Ինչպես պարզաբանվել է ԿԸՀ -ում, կենտրոնական ընտրական հանձնաժողովը
հաստատել է ընտրական միջոցառումների ժամանակացույցը, որտեղ մանրամասն
նկարագրված են ընտրությունների հետ կապված աշխատանքներն ու
ժամկետները:
«Ընտրական օրենսդրության համաձայն ՝ պարբերաբար նախատեսվում է
կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում
հանդիպումներ անցկացնել ընթացիկ ընտրական հարցերի շուրջ, և մեզ համար,
ինչպես միշտ, էական է ընտրական գործընթացի թափանցիկությունը: Ուստի
հորդորում ենք ավարտել օրենքով սահմանված ընթացակարգերը `Կենտրոնական
կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում ժամանակին գրանցման և
հավատարմագրման համար: Մեր գործունեության մասին ամբողջական
տեղեկատվություն ունենալու համար դուք կարող եք հեշտությամբ հետևել
ընտրությունների ընթացքին, ներկա լինել նիստերին և լուսաբանել դրանք»,
- ասել են ԿԸՀ -ից:
05․08․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան