Ըստ Գաբունիայի՝ վարակի հիմնական տարածողը հարսանիքներն են և ոչ թե զբոսաշրջությունը

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան ասել է

, որ երկրում կորոնավիրուսի հիմնական տարածումը ոչ թե երաժշտական փառատոններից, համերգներից ու զբոսաշրջությունից է, այլ հարսանիքներից:
Միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո Գաբունիային լրագրողները հարցրել են , թե ինչ է կառավարությունը մտադիր անել վարակի աճը նվազեցնելու համար: Գաբունիան ասել է, որ լրացուցիչ սահմանափակումներ չեն նախատեսվում:
«Կա կարծիք , որ առողջապահության նախարարությունը մարդկանց առողջությունը զոհաբերում է տուրիստական սեզոնի համար ...», - Թամար Գաբունիային հարցրել է լրագրողներից մեկը, որին ի պատասխան ասել է ՝
«Մենք չենք կարող զբոսաշրջությանը մեղադրել ներկա իրավիճակի համար, քանի որ կան շատ այլ գործոններ: Այստեղ հիմնական խթանիչը զբոսաշրջությունը չէ, հիմնական խթանողն է հանդիսանում հարսանիքը և տարբեր հավաքույթները, որտեղ հավաքվում է 400-500 մարդ, և դա հիմնական աղբյուրն է: Երբ շփումները հետազոտվում են, թվում է, որ դա տուրիզմով չէ պայմանավորված, դա այս իրադարձություններով է պայմանավորված», - ասել է Գաբունիան:
Այնուհետեւ լրագրողները հարցրել են Գաբունիային, թե կառավարությունը գիտե՞ր, որ օրեր առաջ եռօրյա փառատոն է անցկացրել Փոթիում, և համերգներ `Գորիում:
«Այսօր, երբ միջոցառումներն անցկացվում են, նրանք հետեւում են որոշակի կանոնների: Հիմնական ռիսկն այն միջոցառումներ են , որտեղ կանոնները չեն պահպանվում, և դա հանգեցնում է վարակի տարածմանը, այլապես այն, ինչ նախապես պլանավորված է, և որտեղ որոշվում է մարդկանց թիվը, և հեռավորությունը պահպանվում է, և կանոնը `դա խթան չի հանդիսանում վարակի տարածման համար »,- այս մասրն ասել է փոխնախարարը և ավելացրել, որ հիմնական ռիսկը ընտանեկան հավաքույթներն են։
Թամար Գաբունիան նաև ավելացրել է, որ լավ կլիներ, որ միջոցառումների կազմակերպիչները հետաձգեին անհարկի համերգները։
Այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3670 նոր դեպք, մահացել է 38 մարդ: Միաժամանակ, վիրուսի տարածման պատճառով, Մեծ բրիտանիայի որոշմամբ, Վրաստանի քաղաքացիները չեն կարողանա մեկնել երկիր:
Մինչեւ օգոստոսի կեսերը մշակույթի նախարարության աջակցությամբ նախատեսված էր 8 համերգ: Միաժամանակ անցկացվում եւ հայտարարվում են մի շարք երաժշտական փառատոններ:

05․08․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google