Երեկ իրականացվել է մոտ 16 հազար պատվաստում, ինչը ցածր ցուցանիշ է `Գաբունիա

Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով

՝ վերջին 24 ժամվա ընթացքում պատվաստումների թիվը 16 հազարից ցածր է: Պատվաստման տեմպը չնվազեցնելու և բնակչության մեջ իմունային շերտ ձևավորելու համար կարևոր է օրական իրականացնել մոտ 25-30 հազար պատվաստում:
«Մեր նպատակն է մինչև տարեվերջ ամբողջությամբ պատվաստել 1 միլիոն 700 հազար մարդ: Այսօր մենք պատվաստել ենք 1 միլիոն 400 հազար մարդու, ինչը մոտ է այդ թիրախային թվի կեսին: Ինչը դեռ բավարար չէ վարակի տարածումն իրականում հակադարձելու համար, այդքան շատ ինտենսիվ աշխատանք է անհրաժեշտ պատվաստանյութերի ընդլայնման համար:
Նրա խոսքով, այս ուղղությամբ որոշակի կրթական արշավ է ընթանում, սակայն ավելի մեծ ակտիվություն է անհրաժեշտ, և Առողջապահության նախարարությունը տարբեր բիզնեսների, ինչպես նաև մանկավարժական անձնակազմի հետ աշխատում է այս խմբերի ակտիվ պատվաստման ուղղությամբ:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
06.09.2021

 

Print E-mail
FaceBook Twitter Google