Առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեի խոսքով ՝
ինքը Վրաստանում պատվաստումը պարտադիր դարձնելու պատճառ չի
տեսնում:
«Ճիշտն ասած, ես պատվաստումը պարտադիր դարձնելու համար հիմք չեմ
տեսնում...
... Մենք ուսումնասիրել ենք , թե որ խումբերն են ամենից շատ
հիվանդանում, և նաև որ խումբն էր ամենից շատ հոսպիտալացվել։ Սա այն
տարիքային բուրգն է, որը բազմաթիվ անգամ բացատրել ենք, սրանք 60 -ից
բարձր քաղաքացիներ են եւ, իհարկե, ծանր քրոնիկ հիվանդություններ
ունեցող քաղաքացիներ:
Հետեւաբար, կարեւոր չէ զանգվածային պատվաստում ունենալը, այլ
նպատակային պատվաստումը, որպեսզի նվազեցվի ինչպես հոսպիտալացումը,
այնպես էլ մահացությունը », - ասել է Եկատերինա Տիկարաձեն:
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
07.09.2021