Ի՞նչ է խոստանում ՄԱՇ -ի քաղաքապետի թեկնածուն մառնեուլցիներին
Էլդար Մուստաֆաևը ՄԱՇ-ի Մառնեուլի քաղաքապետի թեկնածուն է: Նրա քաղաքական կարիերան սկսվել է 2003 -ին նույն կուսակցության հետ, չնայած տարիներ անց նա տեղափոխվել է մասնավոր բիզնես: Այժմ նա կրկին քաղաքականություն է վերադարձել:

Մուստաֆաևը «Ռադիո Մառնեուլի»-ին տված հարցազրույցում ասել է, որ ինքը համաձայնել է առաջադրվել երկրում և Մառնեուլիում առկա ծանր տնտեսական և սոցիալական խնդիրների պատճառով: Որպես քաղաքապետարանի հիմնական խնդիր նա նշել է գործազրկությունը: Նա ասել է, որ եղել է մի շարք գյուղերում, որտեղ երիտասարդների գրեթե չի տեսել, քանի որ նրանցից շատերը աշխատանքի են մեկնել այլ երկրներ:

«Ես երկու անգամ Ազգային շարժումից ընտրվել եմ սակրեբուլոյի պատգամավոր, եղել եմ հանձնաժողովի նախագահ , բյուրոյի անդամ: Եթե ես նայեի Մառնեուլիի ներկայիս իրավիճակին և ոչ միայն , ապա ամեն օր, Ազգային շարժման ժամանակ կատարված գործերը հետ են գնում, դա գործազրկություն է, աղքատություն: Այդ պատճառով որոշեցի ընդունել առաջարկը: Ես իմ թիմի հետ ստանձնեցի բազմաթիվ պարտականություններ, եթե մենք հաղթենք, այս դեպքում մեր երկիրը նորից առաջ կգնա: Այլևս նման հետամնացություն չի լինի: Այսօր մենք շարժվում ենք դեպի Եվրոպա:»

Մուստաֆաևն ասել է, որ բացի աշխատատեղերի ստեղծումից, նա խոստանում է հաղթանակի դեպքում լուծել խմելու և ոռոգման ջրի խնդիրը մառնեուլցիների համար:

«Անկախ նրանից, թե որ գյուղ եք գնում, բոլորը ձեզ կասեն նույն խնդիրը, որ խմելու ջրի խնդիր կա, ոռոգման ջրի խնդիր կա, ճանապարհի խնդիր կա:
Այն հարցին, թե ինչ ազդեցություն կունենա Մառնեուլիում երկու կուսակցական առաջնորդների ՝ Ազեր Սուլեյմանովի և Ագիլ Մուստաֆաևի հեռացումը իր հաղթելու հնարավորությունների վրա, Էլդար Մուստաֆաևն ասել է, որ դրանից իրենց կուսակցությունը չի փլուզվի:


«Կարծում եմ, որ անփոփոխ մարդ չկա: Եթե Ազեր Սուլեյմանովը հեռացավ, Ագիլ Մուստաֆաեւը հեռացավ եւ նրան այսօր փոխարինեց Էլդար Մուստաֆաեւը կամ մեկ ուրիշը, դա չի նշանակում, որ Ազգային շարժումը լուծարվել է: Մենք ստեղծել ենք ավելի լավ թիմ, ինչպիսին կային և պայքարելու ենք այս թիմի հետ։»
Էլդար Մուստաֆաևը ծնվել է 1970 թվականի ապրիլի 13 -ին, Մառնեուլիում: 1999 թ. -ից դասավանդել է է Աղկուլա գյուղի հանրակրթական դպրոցում: 2005-2006 թվականներին եղել է Աղկուլայի հանրակրթական դպրոցի տնօրեն: 2003 թվականից անդամակցում է Միացյալ ազգային շարժմանը:


Նշենք, որ «Ռադիո Մառնեուլին» ցանկանում էր նաև հարցազրույց վերցնել «Վրացական երազանք» -ի քաղաքապետի թեկնածուից, սակայն Քենան Օմարովը մի քանի օր է չի պատասխանում գեռախոսազանգերին:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
06.09.2021

Print E-mail
FaceBook Twitter Google