Քենան Օմարովը «Ռադիո Մառնեուլի»-ի հարցերին չի պատասխանել և ուղարկել է նախկին քաղաքապետի մոտ
Այսօր ՝ սեպտեմբերի 14-ին, «Վրացական երազանք» -ի քաղաքապետի թեկնածու Քենան Օմարովը նախընտրական հանդիպում է անցկացրել բնակչության հետ Ալգեթիում: Հանդիպման մասին տեղեկատվությունը «Ռադիո Մառնեուլի»-ին տրամադրել է տեղացիներից մեկը:
Բնակչության հետ հանդիպումից հետո «Ռադիո Մառնեուլին» փորձել է հարցազևույց ձայնագրել քաղաքապետի թեկնածուի հետ `պարզելու համար, թե ինչ հիմնական հարցեր է խոստացել լուծել Օմարովը ալգեթցիների համար, սակայն նա հրաժարվել է հարցազրույց տալուց և առաջարկել է իր փոխարեն հարցազրույց վարել Մառնեուլի նախկին քաղաքապետի հետ, ով այժմ մեծամասնական պատգամավոր է:


«Ես ուզում եմ ձեզ ասել, որ մենք ակտիվորեն հանդիպում ենք բնակչության հետ և յուրաքանչյուր հանդիպման ժամանակ զգում ենք բնակչության հատուկ աջակցությունը, և դա մեզ համար շատ կարևոր է: Ուզում եմ ձեզ ասել, որ Ալգեթի վարչական միավորում իրականացվել են բազմաթիվ կարևոր ծրագրեր, դրանք դեռ ընթացքի մեջ են, և մենք ակտիվորեն շարունակում ենք հանդիպել բնակչության հետ: Ամեն ամառ այստեղ բնակչության համար հիմնական մարտահրավերը ոռոգման ջրի խնդիրն է, և մենք ՝ մեր թեկնածուն ևս, ասում ենք, որ հատուկ ուշադրություն է դարձվելու ոռոգման ջրի խնդրի լուծմանը», - ասել է Զաուր Դարգալին։
«Ռադիո Մառնեուլին» արդեն մի քանի շաբաթ է փորձում է հարցազրույց վերցնել Մառնեուլիի քաղաքապետի թեկնածու Քենան Օմարովից: Օմարովը նախընտրում է «Ռադիո Մառնեուլի»-ին պատասխանել միայն գրավոր ձևով, ինչը թույլ չի տալիս նրան լրացուցիչ հարցեր տալ:
Նշենք, որ Քենան Օմարովը ծագումով Ալգետի վարչական շրջանից է:


Քենան Օմարովի մասին
Քենան Օմարովը ծնվել է 1983 թվականի հուլիսի 26 -ին, Մառնեուլիի մունիցիպալիտետում: Ավարտել է Մառնեուլի №8 հանրային դպրոցը: 2000-2005թթ սովորել է Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության ակադեմիայում: Նա մասնագիտությամբ իրավաբան է, ունի բարձրագույն որակավորումը: 2006 թվականին հայրենիք վերադառնալուց հետո ուսումը շարունակել է Քութայիսիի Զուրաբ Ժվանիայի անվան կառավարման դպրոցում:
2006-2011թթ. աշխատել է Մառնեուլիի մունիցիպալիտետի կրթական ռեսուրս կենտրոնի իրավաբան, 2011-2012թթ. `Կրթության որակի զարգացման ազգային կենտրոնի իրավաբան: 2013 թվականին նա վերադարձել է Մառնեուլի կրթական ռեսուրս կենտրոն և աշխատել մինչև 2016 թվականը տարբեր պաշտոններում, իսկ 2016-2021 թվականներին ղեկավարել է այն: Տիրապետում է ադրբեջաներեն, վրացերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին: Ունի կին եւ երեք երեխա:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
14.09.2021


Print E-mail
FaceBook Twitter Google