Մառնեուլիի սակրեբուլոյում չեղարկվել են «Բարեկամություն», «Մառնեուլի», «Արդյունաբերողներ» և «Պահպանողականներ» խմբակցությունները

Չորս խմբակցություն է վերացվել Մառնեուլիի քաղաքապետարանի սակրեբուլոյում:

Սա քննարկվել է սեպտեմբերի 15 -ին Սակրեբուլոյի նիստում: «Ռադիո Մառնեուլի»-ին տված հարցազրույցում Նինո Բերիձեի խոսքով, խոսքը «Արդյունաբերողներ», «Պահպանողականներ», «Բարեկամություն» և «Մառնեուլի» խմբակցությունների մասին է:
«Օգոստոսի 16 -ից չորս խմբակցություն վերացվել է, նրանք այդ մասին հայտարարություններ էին գրել: Չորս խմբակցությունների ղեկավարներն ու տեղակալները համարվում են պաշտոնատար անձինք և ընդգրկվել են պաշտոնատար անձանց հաստիքացուցակում և կրճատվել ութ միավորով », - ասաց Նինո Բերիձեն:
Մառնեուլիի սակրեբուլոյում գրանցված է ընդհանուր առմամբ 12 խմբակցություն: Սեպտեմբերի 15 -ին տեղի է ունեցել Մառնեուլիի քաղաքապետարանի սակրեբուլոյի 16 -րդ նիստը: Ընդհանուր առմամբ նիստում քննարկման է դրվել երեք հարց:
Դրանցից մեկը վերաբերում էր քաղաքապետարանի 2021 թվականի բյուջեի փոփոխությանը, ինչը նշանակում է գերեզմանատան հողերի հատկացում Ալգետի գյուղի բնակչության համար:
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միկսարյան
15.09.2021

 

Print E-mail
FaceBook Twitter Google