Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական
արդյունքներով
՝ Մառնեուլիի քաղաքապետարանի սակրեբուլո կմտնի միայն երկու
կուսակցություն:
Սակրեբուլոյի ընտրություններն անցել են խառը, համամասնական և
մեծամասնական ընտրակարգով: ԿԸՀ -ի նախնական արդյունքներով ՝ «Վրացական
երազանք» -ի թեկնածուները հաղթել են բոլոր տասնմեկ մեծամասնական
ընտրատարածքներում:
Համամասնական ընտրակարգով պետք է բաշխվի 22 մանդատ: Սակրեբուլո կմտնեն
միայն այն կուսակցությունները, որոնք հավաքել են ձայների առնվազն երեք
տոկոսը: Մարնեուլիում կա ընդամենը երկու այդպիսի կուսակցություն ՝
«Վրացական երազանք» և «Միացյալ ազգային շարժում»:
Վրաստանի ընտրական օրենսգրքի համաձայն ՝ որոշելու համար, թե որ
կուսակցությունը քանի մանդատով կմտնի Սակրեբուլո, կուսակցությունների
ցուցակով ստացած ձայների թիվը բազմապատկվում է համամասնաբար բաշխված
տեղերի և ստացված ձայների ընդհանուր թվի վրա, երեք տոկոսի շեմը
հաղթահարած կուսակցությունների կողմից:
Միացյալ ազգային շարժումը Մառնեուլիում հավաքել է 12,357 ձայն
(26,5%), ուստի նրանք 6 անդամ կընդգրկեն Սակրեբուլոյում : Ինչ
վերաբերում է
«Վրացական երազանքին», ապա կուսակցությունը
համամասնորեն ստացել է 30.196 ձայն (64.75%), ուստի Մառնեուլիի
Սակրեբուլոյում «Երազանքը» կընդգրկի լրացուցիչ 16 անդամ: Հարկ է նշել,
որ տվյալները վերջնական չեն և կարող են փոխվել, քանի որ 2021 թվականի
ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի չեն:
Մառնեուլիի քաղաքապետարանի սակրեբուլոն համալրված կլինի ընդհանուր,
թվով 33 անդամով: Ըստ ընտրությունների նախնական արդյունքների ՝
Սակրեբուլո կմտնի 27 անդամ, ինչպես համամասնական, այնպես էլ
մեծամասնական ընտրակարգով, «Վրացական երազանք» -ից, և 6 անդամ
«Միացյալ ազգային շարժումից»:
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
05.10.2021