Իրակլի Ղարիբաշվիլի— Նիկա Մելիան չի կարող դառնալ Թբիլիսիի քաղաքապետ այնպես, ինչպես ես չեմ կարող դառնալ Չինաստանի վարչապետ

Նիկա Մելիան չի կարող դառնալ Թբիլիսիի քաղաքապետ,

ինչպես ես չեմ կարող դառնալ Չինաստանի վարչապետ- այսպես է պատասխանել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լրագրողների հարցին ՝ եթե Նիկա Մելիան հաղթի, որքանո՞վ է սպասելի, որ իշխող թիմը սակրեբուլոյում կկորցնի մեծամասնությունը և «Վրացական երազանքի» պատգամավորները կլքեն կուսակցությունը:
Նրա խոսքով՝ Մելիան քաջ գիտակցում է, որ չի կարող դառնալ Թբիլիսիի քաղաքապետ։
«Նիկա Մելիան չի կարող դառնալ Թբիլիսիի քաղաքապետ այնպես, ինչպես ես չեմ կարող դառնալ Չինաստանի վարչապետ։ Ահա թե ինչ եմ ուզում ասել պարոն Մելիային։ Թող ստի, ինքն էլ լավ գիտի, որ չի կարող Թբիլիսիի քաղաքապետ դառնալ։ Նա սովորական դահիճ է, հանցագործ։ Նա արժանի չէ նորից կործանելու մեր երկիրը»,- ասել է Ղարիբաշվիլին։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
22.10.2021

 

Print E-mail
FaceBook Twitter Google