Ինչպիսի՞ն է Սաակաշվիլիի առողջական վիճակը

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անձնական

բժիշկ Նիկոլոզ Կիփշիձեի խոսքով՝ Սաակաշվիլիի առողջական վիճակը ցանկացած պահի կարող է փոխվել։
Միաժամանակ, ինչպես Ռուսթավիի թիվ 12 քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց բժիշկը, Սաակաշվիլին չի պատրաստվում դադարեցնել հացադուլը և հրաժարվում է տեղափոխվել Գլդանիի բանտային հիվանդանոց։
«Առողջական վիճակը նույնն է, ինչ երեկ էր։
Դիրքորոշումը նույնն է, քաղցը շարունակվում է։ Նա ոչ մի կերպ Գլդանիի բանտային հիվանդանոց չի գնա։ Ճնշման փոփոխականություն կա։
Նա այս պահին հոսպիտալացման կարիք չունի, սակայն հնարավոր է, որ 10 րոպեից էլ անհրաժեշտություն լինի»,- ասել է Կիփշիձեն։
Հիշեցնենք, որ Վրաստանի երրորդ նախագահը ձերբակալվել էր հոկտեմբերի 1-ին։
Միխեիլ Սաակաշվիլին արդեն 26 օր է, ինչ բանտում հացադուլի մեջ է։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google