Նոյեմբերի 1-ից Կիևում հասարակական տրանսպորտով երթևեկելը հասանելի կլինի միայն բացասական ՊՇՌ թեստի կամ պատվաստման վկայականի հիման վրա

Նոյեմբերի 1-ից Կիևում հասարակական տրանսպորտով

երթևեկելը հնարավոր կլինի միայն ՊՇՌ թեստի բացասական պատասխանի կամ պատվաստման վկայականի հիման վրա։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հատուկ ճեպազրույցում հայտարարել է Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
«Մենք չենք պատրաստվում կանգնեցնել հասարակական տրանսպորտը, այն կաշխատի, բայց այն ուղեւորների համար, ովքեր կունենան պատվաստման վկայական կամ բացասական ՊՇՌ թեստ,»,- ասել է Կլիչկոն։
Նրա խոսքով, փաստաթղթերը ստուգվելու են ոչ թե տրանսպորտ նստելիս, այլ ընտրողաբար իրավապահ խմբերի կողմից։
Նոյեմբերի 1-ից Ուկրաինայի մայրաքաղաքում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառով խիստ սահմանափակումներ են գործելու։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google