Այս փուլում սահմանափակումներ չեն նախատեսվում. Առողջապահության նախարարություն

Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝

երկրում լրացուցիչ սահմանափակումներ սահմանելու անհրաժեշտությունը այս փուլում չի դիտարկվում։
«Վրաստանում COVID-19-ի տարածման առումով համաճարակաբանական իրավիճակը մնում է զգալի։ Նշենք, որ հոկտեմբերի սկզբից դեպքերի խիստ աճը է նկատվել և հիմնականում ազդել է այն շրջանների վրա, որտեղ պատվաստված բնակչությունը մյուսներից ավելի քիչ է, դրանք են Կախեթին և Իմերեթին։
Այս փուլում միջինում օրական վարակման մակարդակը մոտ 4000 է, և արագ աճի միտումներ չկան:
Առողջապահության նախարարությունը կոչ է անում բնակչությանը պահպանել սահմանված կանոնակարգերը և պատվաստվել։
Լրացուցիչ սահմանափակումներ սահմանելու անհրաժեշտությունը այս փուլում չի դիտարկվում։
Եթե որևէ մեկը տարածում է, որ լրացուցիչ սահմանափակումներ են նախատեսվում, դա սուտ է և ծառայում է բնակչությանը մոլորեցնելու։ Թվում է, թե որոշ խմբեր դա անում են միտումնավոր», - ասվում է նախարարության հոկտեմբերի 31-ի հայտարարության մեջ։
Վերջին 24 ժամում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2141 նոր դեպք, ևս 44 մարդ մահացել է, 5081-ը՝ ապաքինվել։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google