Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետության օպերատիվ շտաբի
որոշմամբ՝
կորոնավիրուսի արագ տարածման պատճառով սրճարան-ռեստորանները փակ
կլինեն մինչև նոյեմբերի 14-ը և կանցնեն առաքման ծառայության։
Ցխինվալի պաշտոնական տվյալների համաձայն՝ Հարավային Օսիայի դե ֆակտո
հանրապետության տարածքում համաճարակի սկզբից հաստատվել է
կորոնավիրուսի 8933 դեպք, 150-ը՝ մահացել։
Կորոնավիրուսի դեպքերն աճում են նաև Ախալգորիում, որտեղ տեղացիները
չեն կարողանում պատվաստվել տեղի հիվանդանոցում։ Ախալգորիում բնակվող,
հատկապես կենսաթոշակային տարիքի քաղաքացիները զրկված են Ցխինվալի
մեկնելու հնարավորությունից։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան