Նոյեմբերի 26-ի դրությամբ Վրաստանում ընդհանուր
առմամբ իրականացվել է 2 133 935 պատվաստում։ Տեղեկությունը տարածում է
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։
Գործակալության տվյալներով՝ երկրում պատվաստվել է 1 132 776 մարդ՝
առնվազն 1 չափաբաժինով, ինչը կազմում է չափահաս բնակչության 39,9%-ը,
մինչդեռ ամբողջությամբ պատվաստվել է 989,533 մարդ, կամ չափահաս
բնակչության 34,6%-ը։
Միաժամանակ նոյեմբերի 25-ին հանրապետությունում ավելացել է ամենօրյա
պատվաստումների թիվը, և անցած օրվա ընթացքում պատվաստվել է 10194
մարդ։
Ըստ շրջանների պատվաստումների բաշխվածությունը հետևյալն է ՝ ամենաշատ
պատվաստումները կրկին արվել են Թբիլիսիում ՝ 3 018, 1527 պատվաստում
Իմերեթում, 1372 պատվաստում Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 1164
պատվաստում Աջարիայում, 799 պատվաստում Կախեթիում, 741 պատվաստում
Քվեմո Քարթլիում, 540 պատվաստում Գուրիայում, 479 պատվաստում
իրականացվել է Շիդա Քարթլիում, 292 պատվաստում Սամցխե-Ջավախքում, 156
պատվաստում Մցխեթա-Մթիանեթում, 106 պատվաստում Ռաչա-Լեչխումի-Քվեմո
Սվանեթիում:
«Ռադիո Մառնեուլի»
«Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան