Սոչիում տեղի կունենա Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

Այսօր Սոչիում կկայանան Ռուսաստանի նախագահ

Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ ըստ Կրեմլի մամուլի ծառայությանը, եռակողմ հանդիպումը կանցկացվի ՌԴ ղեկավարի նախաձեռնությամբ և նվիրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին հայտարարության ստորագրման մեկամյակին։

Ըստ Կրեմլի՝ կողմերը կքննարկեն 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև կորոշեն հաջորդ քայլերը, որոնք պետք է նպաստեն տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։

Ըստ Պուտինի մամուլի ծառայության՝ նախատեսվում է նաև դեմ առ դեմ հանդիպում ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Իլհամ Ալիևի հետ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան



 

Print E-mail
FaceBook Twitter Google