Վրաստանը Եվրոպայում աննախադեպ տնտեսական աճ ունի․ Վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով,

Վրաստանն աննախադեպ տնտեսական աճ ունի ողջ Եվրոպայում։ Այս մասին կառավարության նիստի սկզբում ասաց վարչապետը։

Ինչպես նշել է Իրակլի Ղարիբաշվիլին, հոկտեմբերին տնտեսությունն աճել է 7 տոկոսով։

«Հոկտեմբերի տնտեսական աճի կանխատեսումը մոտ 7 տոկոս է, որը 10 ամսում կազմում է մոտ 10,5 տոկոս։ Սա իսկապես եզակի, աննախադեպ աճ է ոչ միայն ողջ տարածաշրջանում, այլ ամբողջ Եվրոպայում։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս լավ լուրի կապակցությամբ»,- ասել է Ղարիբաշվիլին։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print