Մառնեուլիի 36 539 800 լարիանոց բյուջեն հաստատվել է 18 րոպեում

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Մառնեուլիի քաղաքապետարանի

սակրեբուլոն հաստատել է 2022 թվականի բյուջեն։ Ավագանու արտահերթ նիստում միայն մեկ հարց է բարձրացվել։ Բյուջեի նախագիծը պատգամավորներին ու շահագրգիռ անձանց ներկայացրել է Մառնեուլիի քաղաքապետարանի ֆինանսա-բյուջետային ծառայության ղեկավար Վուգար Մամեդովը։

«Տեղեկացնում եմ, որ 2022 թվականի բյուջեն կազմում է 36 539 800 լարի, որը նախորդ տարվա հաստատված բյուջեի համեմատ ավելացել է 5 301 200 լարիով»-, ասել է Վուգար Մամեդովը։

Մառնեուլիի 2022 թվականի բյուջեն հաստատվել է քաղաքային խորհրդի նիստում 18 րոպեում։ Ո՛չ ավագանու անդամները, ո՛չ ներկա հանրությունը բյուջեի հետ կապված հարցեր չունեին։

Այսօր տեղի ունեցավ սակրեբուլոյի այս գումարման վերջին նիստը։ Դեկտեմբերի 3-ից կսկսի աշխատել նոր գումարման սակրեբուլոն։
«Կցանկանայի մի քանի խոսք ուղղել իմ գործընկերներին՝ պատգամավորներին։ Սա վերջին նիստն է, մենք անցած չորս տարիների ընթացքում քննարկել ենք մի շարք կարևոր հարցեր և ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզանից յուրաքանչյուրին կատարած աշխատանքի համար։ Իհարկե, նոր սակրեբուլոյի անդամների մեծ մասը մնացել է հին կազմից, բայց նրանց, ովքեր չկարողացան նոր սակրեբուլոյի անդամ դառնալ, ուզում եմ շնորհակալություն հայտնել պատգամավորներից յուրաքանչյուրին կատարած աշխատանքի համար», - ասել է Մառնեուլիի սակրեբուլոյի նախագահ Ամիրան Գիորգաձեն։
Նշենք, որ բյուջեի հաստատման գործընթացում քաղաքապետարանի մոտ մոբիլիզացվել էին իրավապահներ ու անվտանգության աշխատակիցներ։ Ակնկալվում է, որ Մառնեուլիի քաղաքապետարանը նույնպես ակնկալում էր հակասություններ բյուջեի հաստատման շուրջ, սակայն գործընթացը հարթ է ընթացել։
Ահա ենթակառուցվածքային ծրագրերի ցանկը, որոնք կիրականացվեն Մառնեուլիում 2022 թվականին.

• Մառնեուլիում երկու մինի մարզադաշտի կառուցում՝ 300 000 լարի
• Մինի մարզադաշտի կառուցում Կիրովկա գյուղում՝ 150 000 լարի
• Թամարիս գյուղի ներքին ճանապարհի ասֆալտապատում ՝ 400 000 լարի
• Մարադիսի գյուղ տանող ճանապարհի ասֆալտապատում ՝ 400 000 լարի
• Շաումյան գյուղի ներքին ճանապարհը՝ 400 000 լարի
• Ախլոմախմուդլո գյուղի ներքին ճանապարհը՝ 400 000 լարի
• Խոխմել գյուղի ներքին ճանապարհը՝ 300 000 լարի
• Օփրեթ գյուղի ներքին ճանապարհը՝ 400 000 լարի
• Սեիդգոջալո գյուղի ներքին ճանապարհը՝ 400 000 լարի
• Քութլիար գյուղի ներքին ճանապարհը՝ 400 000 լարի
• Լեժբադին գյուղի ներքին ճանապարհը՝ 400 000 լարի
• Խանջիգազլո գյուղի ներքին ճանապարհ՝ 400 000 լարի
• Ախքյորփի գյուղի ներքին ճանապարհը՝ 300 000 լարի
• Կարմիր գյուղի ներքին ճանապարհը՝ 350 000 լարի
• Ախլոլալո գյուղի ներքին ճանապարհը՝ 400 000 լարի
• Իլմազլո գյուղի ներքին ճանապարհը՝ 300 000 լարի
• Ամբարովկա գյուղի ներքին ճանապարհը՝ 300 000 լարի
• Կասումլո գյուղում խմելու ջրի հորի կառուցում - 300 000 լարի
• Մոլաողլի գյուղի ներքին ճանապարհը՝ 400 000 լարի
• Ճանապարհ դեպի Կասումլո գյուղ՝ 400 000 լարի
• Ճանապարհ դեպի Դիդի Մուղանլո գյուղ՝ 400 000 լարի
• Բայդարի գյուղ տանող ճանապարհ՝ 400 000 լարի
• Ճանապարհ դեպի Սիոն-Ծերակվի գյուղ՝ 400 000 լարի
• Շուլավեր գյուղի բնակավայր տանող ճանապարհ՝ 400 000 լարի
• Աղամեդլո, Կաչագան և Ազիզքենդ գյուղերի ոռոգման ջրի հորերի կազմակերպում/կառուցում - 1,200,000 լարի
• Մառնեուլի քաղաքում հրապարակի կազմակերպում/կառուցում - 300 000 լարի
• Մառնեուլիում մայթերի կազմակերպում/կառուցում - 200 000 լարի
• Ծերեթելի գյուղում մարզադահլիճի կառուցում՝ 1 350 000 լարի.
• Գյուլուբաղ գյուղի խմելու ջուր՝ 450 000 լարի։

Այս ենթակառուցվածքային նախագծերի համար 2022 թվականի բյուջեով նախատեսված է մինչև 13 մլն լարի։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print