Հիվանդությունների վերահսկման ազգային
կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի խոսքով, Վրաստանում նոր
կորոնավիրուսի շտամ չի հայտնաբերվել, թեև նա կանխատեսում է, որ որոշ
ժամանակ անց Omicron-ը կհաստատվի երկրում։
«Առայժմ ոչ։ Կատարվում են հետազոտություններ։ Բոլոր լաբորատորիաներն
ունեն մեզանից ուղարկված արձանագրություն։ «Օմիկրոնը» դեռ չի
երևացել։
Ընթացիկ տվյալներով այս շտամը տարածված է 63 երկրներում։ Ցավոք,
օմիկրոնից մահվան դեպքեր արդեն գրանցվել են Միացյալ
Թագավորությունում: Վիրուսի տարածումը շատ արագ տեմպերով է ընթանում,
սակայն առայժմ կլինիկական առումով այն դեռ համեմատաբար մեղմ է»,- ասել
է Ամիրան Գամկրելիձեն։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան