Համաճարակի կառավարման համար օրենքով կառավարությանը վերապահված լիազորությունները երկարացվել են մինչև 2023 թվականի հունվարի 1-ը

Հանրային առողջության մասին ակտով համաճարակի

կառավարման հետ կապված կառավարությանը վերապահված լիազորությունները երկարացվել են մեկ տարով՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը։

Համապատասխան որոշումը 77 կողմ ձայնով ընդունվեց խորհրդարանի արտահերթ նիստում։ Նախագծին դեմ են քվեարկել չորս պատգամավոր։
Ինչպես պարզաբանել են ղեկավար թիմում, անհրաժեշտ է պահպանել իրավական մեխանիզմը, որը ծառայում է կանխելու համաճարակի տարածումը և գործընթացների պատշաճ ընթացքը և կառավարությանը տալիս է սահմանափակումներ կիրառելու կոնկրետ իրավունքներ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google