Հանրային առողջության մասին ակտով համաճարակի
կառավարման հետ կապված կառավարությանը վերապահված լիազորությունները
երկարացվել են մեկ տարով՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը։
Համապատասխան որոշումը 77 կողմ ձայնով ընդունվեց խորհրդարանի արտահերթ
նիստում։ Նախագծին դեմ են քվեարկել չորս պատգամավոր։
Ինչպես պարզաբանել են ղեկավար թիմում, անհրաժեշտ է պահպանել իրավական
մեխանիզմը, որը ծառայում է կանխելու համաճարակի տարածումը և
գործընթացների պատշաճ ընթացքը և կառավարությանը տալիս է
սահմանափակումներ կիրառելու կոնկրետ իրավունքներ։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան