Մառնեուլիի քաղաքապետարանը Ամանորին սնունդ կհանձնի 400 անապահով ընտանիքների
Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը 2022
թվականի Ամանորի կապակցությամբ սնունդ է ձեռք բերել անապահով
ընտանիքների համար։
«Ռադիո Մառնեուլի»-ի հետ զրույցում Մառնեուլիի քաղաքապետարանի
առողջապահության, սոցիալական ապահովության, մշակույթի, սպորտի,
երեխաների իրավունքների պաշտպանության և աջակցության ծառայության
ղեկավար Գիորգի Մեուրմիշվիլին ասաց, որ անապահով ընտանիքներն ընտրվել
են վարչական միավորների քաղաքապետի ներկայացուցիչների
կողմից։
400 անապահով ընտանիքներ Ամանորին պարենային արտադրանքը կստանան։
Մառնեուլիի քաղաքապետարանն արդեն կնքել է պարզեցված գնում ՍՊԸ-ը
«Կրալ-XXI»-ի հետ։ Տեղական ինքնակառավարումը ձեռք է բերել ընդհանուր
15520 լարիի ապրանք։
Ահա այն ապրանքների ցանկը, որոնք Մառնեուլիի քաղաքապետարանը կտրամադրի
ընտանիքներին ՝
• Ձու
• Հացահատկեղեն
• Բրինձ
• Մրգային հյութեր
• Բուսական յուղ
• Խտացրած կաթ
• Կարագ
• Մակարոնեղեն
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ Մարգարիտա Միսկարյան