Ի՞նչ գույք ունի Մառնեուլիի քաղաքապետը
Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովը Սաբիրքենդ գյուղում ունի 100 993 քառակուսի մետր անշարժ գույքի տեսքով հողակտոր, որը նա նվեր է ստացել 2016 թվականին։
Մառնեուլիի փոխքաղաքապետ եղած ժամանակ Քենան Օմարովի կողմից ներկայացված գույքի հայտարարագրի համաձայն՝ Օմարովն այլ տեսակի անշարժ գույք չունի, սակայն նրա կինը մեկ կոմերցիոն տարածքի և մեկ բնակարանի սեփականատեր է։

Մառնեուլիի քաղաքապետի կինը ՝ Սամիրա Բալաքիշիևան 2019 թվականին 50 հազար դոլարով 80,7 քմ մակերեսով բնակարան է գնել Թբիլիսիում։ Բալաքիշիևան նաև Մառնեուլիի Ռուսթավելի փողոցում գտնվող 196 քմ կոմերցիոն տարածքի համասեփականատերն է։

Ըստ Քենան Օմարովի ունեցվածքի հայտարարագրի՝ Բալաքիշիեւային տարածքը նվիրել են 2017 թվականին։ Հայտարարագրում չի նշվում նվիրողի ինքնությունը:

Մառնեուլիի քաղաքապետն ու նրա կինը շարժական գույք ՝ ավտոմեքենա չունեն։

Քենան Օմարովը գույքի հայտարարագիր է ներկայացրել 2021 թվականի մարտի 23-ին։ Այն ժամանակ Օմարովը Մառնեուլիի փոխքաղաքապետն էր, իսկ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններից հետո Օմարովը դարձավ Մառնեուլիի քաղաքապետ։




«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան



Print E-mail
FaceBook Twitter Google