Աբխազիայում պատերազմը սկսվել է 1992 թվականի օգոստոսի 14-ին և տևել
13 ամիս 13 օր։
Զինված բախումների հետևանքով զոհվել է մոտ 30.000 մարդ, ավելի քան
300.000-ը դարձել է տեղահանված։
Վրաստանի կառավարական ուժերի մուտքին Աբխազիայի շրջան նախորդել են,
այսպես կոչված, տեղի անջատողականները․ Անկախության հռչակագիր։
Ռուսական ռազմական ուժերը ներգրավված էին մարտական
գործողություններում՝ ի աջակցություն աբխազական
կազմավորումների։
1993 թվականի սեպտեմբերի 27-ին
Վրաստանի կառավարական զորքերի
զինվորները, շտաբի հրամանատարությունը և Պետխորհրդի նախագահ Էդուարդ
Շևարդնաձեն լքեցին Սուխումը։ Մինչ Սուխումի անկումը զինված
հակամարտության կողմերը մի քանի անգամ խաղաղության համաձայնագիր են
կնքել, սակայն Ռուսաստանն ու նրա աջակցած անջատողականները խախտել են
պայմանավորվածությունները։
Սուխումիի անկումից 15 տարի անց՝ 2008 թվականի օգոստոսի 26-ին,
Ռուսաստանը Աբխազիան ճանաչեց որպես «անկախ հանրապետություն»։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան