Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Մառնեուլիի Ժողովրդավարական
ներգրավվածության կենտրոնում հանդիպում է կայացել Կենտրոնական
ընտրական հանձնաժողովի նախագահ Գիորգի Կալանարիշվիլիի հետ։
Հանդիպմանը Կալանդարիշվիլին խոսել է էթնիկ փոքրամասնությունները
ներկայացնող ընտրողների կարեւորության մասին։ Ինչպես «Ռադիո
Մառնեուլի»-ին պարզաբանեց ԿԸՀ նախագահը, հանդիպման հիմնական
նպատակն էր տեղեկատվություն տրամադրել այն նորությունների մասին,
որոնք իրականացվում են էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների
իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով, ինչը կօգնի նրանց ազատ
մասնակցել ընտրություններին։
«
Հավասար ծառայությունների մատուցումը մեր կառույցի համար
առաջնահերթություն է, և այս առումով միջազգային գործընկերոջ հետ անում
է ամեն ինչ, որպեսզի տեղեկատվություն տրամադրի թե՛ նորությունների,
թե՛ տարաբնույթ գործունեության մասին, որն իր հերթին ապահովում է
ընտրողների իրազեկվածությունը և, իհարկե, իրազեկումը։ Հագեցված լինել
առնվազն անհրաժեշտ տեղեկատվությունով, որը կարևոր է քվեարկությանը
մասնակցելու համար, ինչպես նաև ստանալ տեղեկատվություն ընդհանրապես
ժողովրդավարական գործընթացներում ընտրությունների կարևորության մասին։
Նման տիպի հանդիպումները շարունակվելու են։ Հիմնարկը երկար տարիներ
ծրագրում և իրականացնում է բոլոր այն կարևոր աշխատանքները, որոնք
անհրաժեշտ են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին
հասարակական կազմակերպությունների և տարբեր պետական
գերատեսչությունների ներկայացուցիչների հետ միասին մշտական
աշխատանքային խմբի ձևաչափով հավասար ծառայություններ մատուցելու
համար։ Ըստ այդմ, այդ նպատակով այս տարի մենք ունեցանք կարևոր
գործողություններ, որոնցում 8 վայրերում անցկացվեց պոտենցիալ
շահագրգիռ անձանց հավաստագրման գործընթացը երկրի ազգային
փոքրամասնությունների ներկայացուցիչների համար»,- ասել է
Կալանդարիշվիլին։
Այսօրվա հանդիպմանը մասնակցում էին քաղաքացիական սեկտորի
ներկայացուցիչներ, ովքեր հարցեր ուղղեցին ԿԸՀ նախագահին
ընտրությունների հետ կապված տեխնիկական հարցերի վերաբերյալ։
Հանդիպումը կայացել է «Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի»
(IFES) աջակցությամբ, որին մասնակցել են նույն կազմակերպության
ներկայացուցիչը և էթնիկ փոքրամասնությունների հիմնախնդիրներով աշխատող
խմբի ԿԸՀ Ռազմավարական Պլանավորման և հաշվապահական հաշվառման
վարչություն ղեկավար Սոֆյա Սիճինավան։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան