«Վրացական երազանքի» քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել,
որում նշվում է, որ «Վրացական երազանքի» համագումարը տեղի կունենա
մայիսի 7-ին, որտեղ կընտրվի կուսակցության նոր նախագահ։
«Վրացական երազանքի» քաղաքական խորհրդի նիստը տեղի է ունեցել
կուսակցության Գորգասալիի գրասենյակում։ Խորհրդի անդամները քննարկել
են օրակարգային երկու հարց։ Հաստատվել է, որ «Վրացական երազանք»
քաղաքական միության համագումարը տեղի կունենա մայիսի 7-ին, որտեղ
կընտրվի կուսակցության նոր նախագահ։ Նիստում նաև հաստատվել է
քաղաքական խորհրդի կազմի թարմացումը, որը կհաստատվի մայիսի 7-ի
համագումարում», - ասվում է հայտարարության մեջ։
«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին ապրիլի
25-ին հայտարարել է, որ որոշել է լքել կուսակցությունը և
քաղաքականությունը։
«
Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել քաղաքականությունից հեռանալու
իմ որոշման մասին։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում իմ քաղաքական
գործունեության վերաբերյալ շահարկումները չեն դադարել, ուստի ես ինձ
պարտավորված եմ համարում հանրության առջև հարցերին տալ համապարփակ
պատասխան», - ասել է նա «Երազանքի» գրասենյակում
կայացած ճեպազրույցի ժամանակ։
Նա ասաց, որ կշարունակի ծառայել երկրին այլ պաշտոնից։ Հարցին ի
պատասխան՝ նա պարզաբանեց, որ դա կլինի մասնավոր հատվածում։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան