«Վրացական երազանքը» նախատեսում է կառավարական
քաղաք կառուցել Թբիլիսիում։
Օգոստոսի 4-ին «Վրացական երազանքի» վարչապետ Իրակլի Կոբախիձեն
հրամանագիր ստորագրեց, որով հանձնարարվեց Մունիցիպալ զարգացման
հիմնադրամին ձեռք բերել կառավարական քաղաքի կառուցման համար անհրաժեշտ
մանրամասն նախագծման և ծախսերի հաշվառման փաստաթղթերի (ներառյալ
քաղաքաշինական փաստաթղթերի պատրաստումը) պատրաստման
ծառայություններ։
Կառավարական քաղաքի կառուցման գաղափարը «Վրացական երազանքի»
կառավարությունը բարձրաձայնել էր 2017 թվականին։ Այն ժամանակվա
վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել
էր, որ կառավարական քաղաքը
նախատեսվում է կառուցել Օրթաճալայում, որտեղ կհավաքվեն գործնականում
բոլոր նախարարությունները՝ մի քանի բացառություններով։
Ներկայումս Օրթաճալայում են գտնվում ֆինանսների, արդարադատության և
ներքին գործերի նախարարությունները, ինչպես նաև մի շարք պետական
մարմիններ։ Օրթաճալայում է նաև «Վրացական երազանքի» նոր կենտրոնական
գրասենյակը։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝
ნეტგაზეთი