Տեղական ինքնակառավարման ընտրություններին քաղաքական
կուսակցությունների և քաղաքապետի թեկնածուների համամասնական և
մեծամասնական ցուցակների ներկայացման վերջնաժամկետը լրացել է
սեպտեմբերի 4-ին։
«Ռադիո Մարնեուլի»-ի հետ զրույցում N22 Մարեուլիի շրջանային ընտրական
հանձնաժողովի նախագահ Լելա Քրիստեսիաշվիլին նշել է, որ շրջանային
ընտրական հանձնաժողովը պետք է ստուգի քաղաքապետի և համամասնական
ցուցակները առաջիկա երկու օրվա ընթացքում, որից հետո հայտնի կդառնա,
թե քանի քաղաքապետի թեկնածու է գրանցվել Մառնեուլիում
և ովքեր են
կուսակցական ցուցակներում։
«
Ներկայումս իրականացվում են կուսակցական ցուցակների,
քաղաքապետի թեկնածուների և մեծամասնական թեկնածուների գրանցման
ընթացակարգերը։ Սեպտեմբերի 4-ին գրանցման փաստաթղթերի ներկայացման
վերջնաժամկետը լրացել է։ Այս փուլում շրջանը գտնվում է աշխատանքային
գործընթացում, ինչը նշանակում է, որ նախագահները պետք է ստուգեն
ներկայացված փաստաթղթերը, և փաստաթղթերը ստուգելուց հետո կուսակցական
ցուցակները, մեծամասնական թեկնածուները և քաղաքապետի թեկնածուները
կգրանցվեն»։ - նշել է Լելա Քրիստեսիաշվիլին
Ըստ N22 Մարնեուլիի շրջանային ընտրական հանձնաժողովի ղեկավարի,
տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար
Մառնեուլիում կբացվի 81 ընտրատեղամաս, որոնցից 41 ընտրատեղամասում
քվեարկությունը կանցկացվի էլեկտրոնային տեխնոլոգիաների միջոցով, իսկ
40 տեղամասում՝ ավանդական եղանակով։
Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները
կանցկացվեն սեպտեմբերի 4-ին։
Այս փուլում հայտնի է Մառնեուլիի քաղաքապետի պաշտոնում առաջադրված 3
անձանց ինքնությունը։ «Վրացական երազանք»-ի քաղաքապետի թեկնածուն
Դաուր Իսմայիլովն է, «Լելո - ուժեղ Վրաստան»-ի և «Գախարիա Վրաստանի
համար»-ի համատեղ քաղաքապետի թեկնածուն՝ Ասադ Ալիևը, իսկ «Մեր
միասնական Վրաստան»-ի քաղաքապետի թեկնածուն՝ Ալի Բադիրովը։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան