Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում միայն
«Վրացական երազանքն» է թեկնածուներ առաջադրել Մառնեուլիի 20
մեծամասնական ընտրատարածքներից չորսում:
Մեծամասնական թեկնածուների ամենամեծ թիվը՝ 3-ը, գրանցված է Թամարիսի
համայնքում: Թամարիսի համայնքի մեծամասնական թեկնածուներն են՝
«Պահպանողականներ Վրաստանի համար» կուսակցությունից Ջոնի Կոչկիանին,
«Ուժեղ Վրաստան - Լելո» կուսակցությունից Եկատերինե Պարեխելաշվիլին և
«Վրացական երազանք» կուսակցությունից Դիմիտրի
Աբրամիշվիլին:
20 մեծամասնական ընտրատարածքներից միայն «Վրացական երազանքը» և «Ուժեղ
Վրաստան - Լելո»-ն են թեկնածուներ առաջադրել 15-ում: «Գախարիան
Վրաստանի համար» կուսակցությունը թեկնածու չի առաջադրել Մառնեուլիի
որևէ մեծամասնական ընտրատարածքում:
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա
Միսկարյան