Ինչպես պետք է իմնանալ թե «Լիբերթի բանկի» մեքենան երբ կժամանի ձեր գյուղ

«Լիբերթի բանկի» մեքենաները , որոնց միջոցով բնակչությունը կարող է ստանալ կենսաթոշակը և սոցիալական օգնությունը գյուղերում, Մառնեուլիում աշխատանքը վերսկսել է ապրիլի 3-ից։

Չնայած այն բանին , որ բանկի մեքենաները սկսել են շրջել համայնքով, այնուամենայնիվ բնակչության մի մասը չգիտի թե երբ կգնա մեքենան իրենց գյուղ և երբ կկարողանան ստանալ իրենց կենսաթոշակը։

«Ռադիո Մառնեուլիին», «Լիբերթի բանկի» թեժ գծի օպերատորն ասել է , որ կորոնավիրուսի պատճառով մեքենաների երթևեկության գրաֆիկը փոխվել է։ Նախքան վիրուսի տարածումը մեքենաները գյուղերի ուղղությամբ երթևեկում էին յուրաքանչյուր ամսվա 14-ից, բայց այժմ այս գրաֆիկը փոխվել է։

«Իմանալու համար թե բանկի մեքենան, որ գյուղ երբ է ժամանելու , քաղաքացին պետք է զանգահարի «Լիբերթի Բանկի» թեժ գծին»,- ասել է թեժ գծի օպերատորը։
+995 32 2 55 55 00 – քաղաքացին այս համարին զանգահարելով բանկի օպերատորին պետք է ասի բնակության վայրը, որից հետո օպերատորը կտրամադրի տեղեկություն այն մասին թե մեքենան, երբ կայցելի իր բնակության վայր։

«Ռադիո Մառնեուլին» փորձում է հավելյալ տեղեկություններ ստանալ «Լիբերթի բանկի» մեքենաների տեղաշարժի հետ կապված, բանկի տարածաշրջանային տնօրեն Թենգիզ Սվանիձեից, բայց վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանում։ Հետաքրքրիր է նաև այն , ունի թե ոչ բանկի թեժ գիծը ադրբեջանալեզու ծառայություն։


07/04/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google