Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան
Գամկրելիձեի խոսքով, համաճարակաբանները կանխատեսում են, որ Վրաստանում
կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը մինչև այս շաբաթվա վերջ
ընդհանուր առմամբ կավելանա 350-ից մինչև 400: Գամկրելիձեն այս մասին
խոսել է հատուկ ճեպազրույցի ժամանակ:
«Նախորդ շաբաթվա համար կանխատեսել էինք , որ շաբաթվա վերջում պետք է
ունենաինք 200 հաստատված դեպք և ունեցանք 185-ը։ Ենթադրում ենք , որ
մինչև այս շաբաթվա վերջ մենք պետք է ունենանք 350- 400 հաստատված
դեպք»,- հայտարարել է Գամկրելիձեն։
Գամկրելիձեի խոսքով, սպասվում է , որ հաջորդ շաբաթներին այս թվերը
կկրկնապատկվեն։
08/04/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան