Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» կլինկայում կորոնավիրուսի դեպք է հաստատվել

 

Այսօր ՝ հուլիսի 2-ին Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» կլինիկայում կորոնավիրուսի մեկ դեպք է հաստատվել։ Ինչպես ասել է «Ռադիո Մառնեուլիին» նույն բժշկական հաստատության կլինիկական տնօրեն Տատա Շենգելիան COVID-19- ով վարակվածը Վրաստանի քաղաքացի է ով եկել է Ադրբեջանից։
«Հիվանդին բերել են Ադրբեջանի սահմանը հատելուց հետո, փաստացի ոչ մի ախտանիշ չի ունեցել։ Սահմանին թերմոսքրինիգի ժամանակ ջերմություն է ֆիքսվել և միանգամից մեզ մոտ են տեղափոխել, թեստավորել ենք և արդյունքում պատասխանը դրական էր»,- ասել է Տատա Շենգելիան։
Հիվանդը արդեն տեղափոխվել է մեկ այլ բուժհաստատություն `բուժման համար:
Հուլիսի 2-ի դրությամբ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 937 դեպք , որից 817-ը առողջացել են, 15-ը մահացել , իսկ 3 080-ը `կարանտինացված են:

02/07/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google