7-ամյա Նատալյա Բլիաձեին օգնելու համար Մառնեուլիի մշակույթի տան մոտ
տեղի է ունենալու արյան նվիրատվության հավաք:
7-ամյա Նատալյա Բլիաձեի մոտ հաստատվել է սարկոմա հիվանդություն, որը
առողջության համար շատ վտանգավոր է։ Երեխան այժմ բուժում է ստանում
Իսրայելում, Երուսաղեմի կլինիկայում (Hadassah University hospital -
ein kerem), որտեղ նա անցել է քիմիաթերապիայի առաջին փուլը, որին
հաջորդել է մի շարք բարդություններ:
Բուժման ամբողջական կուրսի և վիրահատության համար, նախատեսված
ծախսերից բացի անհրաժեշտ է 362 620 դոլար։
Վրաստանի արյան ազգային բանկը պատրաստ է 25 000 լարի փոխանցել
ընտանիքին ՝ Նատալիային օգնելու համար: Որի համար հարկավոր է, որպեզսի
1000 մարդ արյուն հանձնի:
Արյան նվիրատվությունը հուլիսի 9-ին, ժամը 09: 00-ից կտևի մինչև 15:
00-ն ընկած ժամանակահատվածը, Մառենուլիի մշակույթի տան
հարևանությամբ:
06/07/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան