Պետք է սովորենք ապրել վիրուսի հետ միասին, ինչը նշանակում է պահպանել պարզ կանոններ, դիմակ կրել, հեռավորություն և հիգիենայի նորմեր պահպանել․Վարչապետ

Այսօրվա դրությամբ լիովին գործում են թեժ գծի կենտրոնները, 112-ի համակարգը, կոնտակտների արագ հայտնաբերման համակարգը, կարանտինային

համակարգը և, որ ամենա կարևորն է այս փուլերից հետո թեստավորումն արդյունավետ է գործում,- այս մասին կառավարության նիստում հայտարարել է Գիորգի Գախարիան։
Նրա խոսքով, այսօր առողջապահական համակարգը լիովին պատրաստ է կառավարել վարակվածների թվի ավելացումը:
«Այսօր, երբ մենք խոսում ենք ռիսկերի կառավարման հարմարվողականության փուլի մասին, այն ներառում է արագ հայտնաբերման և տարածման փուլը, կլինիկական կառավարումը և մարդու արագ կյանքի բնականոն ընթացքը վերադառնալը: Մենք միշտ ասել ենք, որ վիրուսի կառավարման երրորդ փուլում չափազանց կարևոր է ունենալ համակարգ, որը կարող է արագ հայտնաբերել վարակի դեպքերը: Այսպես պետք է դանդաղեցվի վիրուսի տարածումը և հետագայում կլինիկական թիմը պետք է արդյունավետորեն բուժի մեր քաղաքացիներին, նրանք պետք է արագ վերադառնան բնականոն կյանքի:
Մարտ ամսին թեստերի ստուգում կատարել է միայն Լուգարի լաբորատորիան, այսօր այդպիսի 22 լաբորատորիա կա: Մեր առողջացած քաղաքացիները պետք է արագ վերադառնան ակտիվ տնտեսական կյանքի: Ակտիվ տնտեսական կյանքը և աշխատատեղերի պահպանումն էր հիմնական պատճառը , որ մենք արագորեն սկսեցինք վերացնել սահմանափակումները», - ասել է Գախարիան:
Նրա խոսքով ՝ վիրուսը ոչ մի տեղ չի գնացել, և քաղաքացիները պետք է սովորեն ապրել վիրուսի հետ:
«Վիրուսը մեզ հետ է, և երբ ասում ենք, որ հարմարվելու փուլում ենք, դա նշանակում է, որ մենք պետք է սովորենք ապրել վիրուսի հետ, ինչը նշանակում է պահպանել պարզ կանոններ:Դիմակ կրել, պահպանել հեռավորություն և հիգիենայի նորմերը: Ինչքան բարձր կարգապահություն ունենանք այս պահանջները բավարարելու հարցում, այնքան ավելի քիչ կլինի տարածում: Այստեղ նույնպես մենք պետք է հնարավորինս կարգապահ լինենք կառավարման և հարմարվողականության փուլում, որպեսզի ժամանակ շահենք մինչ պատվաստանյութի ստեղծումը աշխարհում», - ասել է Գախարիան:

24/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան



 

Print E-mail
FaceBook Twitter Google