Մահացել է կորոնավիրուսով վարակված 26-րդ պացիենտը

Կորոնավիրուսով վարակված 26-րդ հիվանդը մահացավ: Այս մասին լրագրողներին հայտնել է NiranC- ի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն:


«Մենք ունենք 0,57% մահացություն, այսօր առավոտյան 25-ն էր , ցավոք, Բաթումիում ավելացավ ևս մեկը: Ընդհանուր 26 մարդ է մահացել։ Վերջին 48 ժամվա ընթացաքում 5 պացիենտ է մահացել, բոլորը ծանր հիվանդներ, ովքեր գտնվում էին արհեստական շնչառության տակ»,- ասել է Գամկրելիձեն։
Գամկլրելիձեի խոսքով ՝ հիվանդը 70 տարեկան էր, ուներ զուգահեռ քրոնիկ հիվանդություններ:
Ըստ Ամիրան Գամկրելիձեի, այսօր Վրաստանում կա կորոնավիրուսով վարակված շուրջ 70 հիվանդ, որոնց վիճակը ծանր է- «Եվ ընդհանուր առմամբ, երկրում կա 11 կրիտիկական հիվանդ»:

24/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google