Մեկ շաբաթում կորոնավիրուսի 410 դեպք է գրանցվել

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Մառնեուլիի մունիցիպալիտետում

գրանցվել է կորոնավիրուսի 410 հաստատված դեպք։

Մառնեուլիի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնից պարզաբանում են, որ վարակվածների թիվն աճել է։ Նշվում է, որ կենտրոնի կողմից հսկողության տակ գտնվող հիվանդների մահվան դեպքեր չեն գրանցվել:

«Կովիդ 19-ի դեպքերը զգալիորեն աճել են , մահացության առումով, մեզ մոտ գրանցված հիվանդներից մահվան դեպքեր չեն գրանցվել»,- ասվում է Մառնեուլիի առողջապահության կենտրոնից։

Մառնեուլիի հիվանդությունների վերահսկման կենտրոնից մեզ հայտնեցին, որ նախորդ շաբաթվա համեմատ նվազել է նաև կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալ ցանկացողների թիվը։ Շաբաթվա ընթացքում պատվաստվել է 281 մարդ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google