Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Մառնեուլիի մունիցիպալիտետում
գրանցվել է կորոնավիրուսի 410 հաստատված դեպք։
Մառնեուլիի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության
կենտրոնից պարզաբանում են, որ վարակվածների թիվն աճել է։ Նշվում է, որ
կենտրոնի կողմից հսկողության տակ գտնվող հիվանդների մահվան դեպքեր չեն
գրանցվել:
«Կովիդ 19-ի դեպքերը զգալիորեն աճել են , մահացության առումով, մեզ
մոտ գրանցված հիվանդներից մահվան դեպքեր չեն գրանցվել»,- ասվում է
Մառնեուլիի առողջապահության կենտրոնից։
Մառնեուլիի հիվանդությունների վերահսկման կենտրոնից մեզ հայտնեցին, որ
նախորդ շաբաթվա համեմատ նվազել է նաև կորոնավիրուսի դեմ պատվաստում
ստանալ ցանկացողների թիվը։ Շաբաթվա ընթացքում պատվաստվել է 281
մարդ։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան