Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6024 նոր դեպք, ևս 49 հիվանդ մահացել է

Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝

ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամվա ընթացքում ամբողջ երկրում անցկացվել է 58291 թեստավորում, այդ թվում՝ 36465 թեստ՝ անտիգենով և 21826 թեստ՝ PCR։

Թեստավորման արդյունքում վերջին 24 ժամում հայտնաբերվել է վիրուսային վարակի 6024 նոր հաստատված դեպք։ Covid-19-ը համաճարակի բռնկումից ի վեր երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 732 965 է։

Ինչ վերաբերում է դրական ցուցանիշին, ապա նոյեմբերի 2-ի դրությամբ դրականի օրական ցուցանիշը կազմում է 10.33%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 9.13% և 7 օրվա ընթացքում՝ 9.46%:

Վերջին 24 ժամում վիրուսից առողջացել է 3818 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 673640-ի։

Վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 49 նոր դեպք։ Համաճարակի տարածումից ի վեր վիրուսից մահացել է ընդհանուր առմամբ 10185 մարդ։
Երկրում այսօր հայտնաբերված վարակի 6024 նոր դեպքից՝ 2237 դեպք հաստատվել է Թբիլիսիում, Աջարիայում՝ 229, Իմերեթում՝ 1148, Քվեմո Քարթլիում՝ 417, Շիդա Քարթլիում՝ 508, Գուրիայում՝ 183, Սամեգրելո Զեմո Սվանեթիում՝ 40, Կախեթիում ՝ 553, Մցխեթա – Մթիանեթիում ՝ 124, Սամցխե-Ջավախեթիում ՝ 163, Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում ՝ 61:

Վարակման ակտիվ դեպքերը 49114-ն են, որից 6546-ը բուժվում է հիվանդանոցներում, այդ թվում՝ 2490-ը՝ Թբիլիսիում, 529-ը՝ Աջարիայում, 1413-ը՝ Իմերեթիայում։Այս փուլում ծանր հիվանդ է 1588 մարդ, որից 600-ը՝ Թբիլիսիում, Աջարիայում՝ 109, Իմերեթում` 499։ Արհեստական շնչառության ներքո կա 337 մարդ, որից Թբիլիսիում` 183, Աջարիայում` 40, Իմերեթում` 33, կլինիկական հյուրանոցներում է գտնվում 1091 մարդ, որից 686-ը` Թբիլիսիում, 206-ը` Աջարիայում: Տանը վիրուսի դեմ բուժում է անցնում 41 477 մարդ։

Կարանտինային գոտիներում կա 33 մարդ, որից 31-ը՝ Թբիլիսիում, 2-ը՝ Աջարիայում։

2020 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 2-ը պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել ընդհանուր առմամբ 25270 մարդ։
Այս փուլում ինքնամեկուսացման մեջ է 36770 մարդ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google