Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝
ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամվա ընթացքում ամբողջ
երկրում անցկացվել է 58291 թեստավորում, այդ թվում՝ 36465 թեստ՝
անտիգենով և 21826 թեստ՝ PCR։
Թեստավորման արդյունքում վերջին 24 ժամում հայտնաբերվել է վիրուսային
վարակի 6024 նոր հաստատված դեպք։ Covid-19-ը համաճարակի բռնկումից ի
վեր երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 732 965 է։
Ինչ վերաբերում է դրական ցուցանիշին, ապա նոյեմբերի 2-ի դրությամբ
դրականի օրական ցուցանիշը կազմում է 10.33%, վերջին 14 օրվա
ընթացքում՝ 9.13% և 7 օրվա ընթացքում՝ 9.46%:
Վերջին 24 ժամում վիրուսից առողջացել է 3818 մարդ, ապաքինվածների
ընդհանուր թիվը հասել է 673640-ի։
Վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 49 նոր դեպք։
Համաճարակի տարածումից ի վեր վիրուսից մահացել է ընդհանուր առմամբ
10185 մարդ։
Երկրում այսօր հայտնաբերված վարակի 6024 նոր դեպքից՝ 2237 դեպք
հաստատվել է Թբիլիսիում, Աջարիայում՝ 229, Իմերեթում՝ 1148, Քվեմո
Քարթլիում՝ 417, Շիդա Քարթլիում՝ 508, Գուրիայում՝ 183, Սամեգրելո
Զեմո Սվանեթիում՝ 40, Կախեթիում ՝ 553, Մցխեթա – Մթիանեթիում ՝ 124,
Սամցխե-Ջավախեթիում ՝ 163, Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում ՝
61:
Վարակման ակտիվ դեպքերը 49114-ն են, որից 6546-ը բուժվում է
հիվանդանոցներում, այդ թվում՝ 2490-ը՝ Թբիլիսիում, 529-ը՝ Աջարիայում,
1413-ը՝ Իմերեթիայում։Այս փուլում ծանր հիվանդ է 1588 մարդ, որից
600-ը՝ Թբիլիսիում, Աջարիայում՝ 109, Իմերեթում` 499։ Արհեստական
շնչառության ներքո կա 337 մարդ, որից Թբիլիսիում` 183, Աջարիայում`
40, Իմերեթում` 33, կլինիկական հյուրանոցներում է գտնվում 1091 մարդ,
որից 686-ը` Թբիլիսիում, 206-ը` Աջարիայում: Տանը վիրուսի դեմ բուժում
է անցնում 41 477 մարդ։
Կարանտինային գոտիներում կա 33 մարդ, որից 31-ը՝ Թբիլիսիում, 2-ը՝
Աջարիայում։
2020 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 2-ը
պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել ընդհանուր առմամբ
25270 մարդ։
Այս փուլում ինքնամեկուսացման մեջ է 36770 մարդ։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան