Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5206 նոր դեպք, ևս 53 հիվանդ մահացել է

Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝

ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամվա ընթացքում ամբողջ երկրում անցկացվել է 48615 թեստավորում, այդ թվում՝ 32423 թեստ՝ անտիգենով և 16192 ՝PCR ։

Թեստավորման արդյունքում վերջին 24 ժամում հայտնաբերվել է վիրուսի 5206 նոր հաստատված դեպք։ Covid-19-ի տարածումից ի վեր հանրապետությունում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 738 171 է։

Ինչ վերաբերում է դրական ցուցանիշին, ապա նոյեմբերի 3-ի դրությամբ դրականի օրական դրույքաչափը կազմում է 10,71%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 9,34% և 7 օրվա ընթացքում՝ 9,77%:

Վերջին 24 ժամում վիրուսից ապաքինվել է 4648 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 678288-ի։

Վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 53 նոր դեպք։ Համաճարակի տարածումից ի վեր վիրուսից մահացել է ընդհանուր առմամբ 10238 մարդ։
Հանրապետությունում այսօր հայտնաբերված վարակման 5206 նոր դեպքից ՝

1885 դեպք հաստատվել է Թբիլիսիում, Աջարիայում՝ 193, Իմերեթիում՝ 979, Քվեմո Քարթլիում՝ 360, Շիդա Քարթլիում՝ 428, Գուրիայում՝ 142, Սամեգրելո Զեմո Սվանեթիում՝ 378, Կախեթում՝ 530, Մցխեթա Մթիանեթիում ` 118, Սամցխե Ջավախեթիում ՝ 157 , Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում ՝36։
Ներկայումս ակտիվ վարակման դեպքերը 49 4919 են, որից ՝ հիվանդանոցներում բուժվում է 6648 մարդ, որից 2553-ը՝ Թբիլիսիում , 554-ը՝ Աջարիայում, 1429-ը՝ Իմերեթիայում։

Այս փուլում ծանր հիվանդ է 1640 մարդ, որից 615-ը՝ Թբիլիսիում, 132-ը՝ Աջարիայում, 504-ը՝ Իմերեթում, արհեստական շնչառության տակ կա 338 մարդ, որից 186-ը՝ Թբիլիսիում, 40-ը՝ Աջարիայում, 31-ը՝ Իմերեթում։

Կլինիկական հյուրանոցներում է գտնվում 1159 մարդ, որից 736-ը՝ Թբիլիսիում, 232-ը՝ Աջարիայում։
Տանը վիրուի դեմ բուժում է անցնում 41812 մարդ։

Կարանտինային գոտիներում է գտնվում 37 մարդ, որից 34-ը՝ Թբիլիսիում, 3-ը՝ Աջարիայում։

2020 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև սույն թվականի նոյեմբերի 3-ը պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել ընդհանուր առմամբ 25270 մարդ։
Այս փուլում ինքնամեկուսացման մեջ է 37137 մարդ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google