Պարենի համաշխարհային գները հասել են ռեկորդային բարձր
մակարդակի վերջին 10 տարում, ընդ որում, միայն վերջին տարում գներն
աճել են միջինը 30%-ով,- տեղեկատվությունը տարածում է ՄԱԿ-ի Պարենի և
գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO):
Գործակալության տվյալներով՝ թանկացել են հատկապես հացահատիկը եւ
բուսական յուղը։ Ըստ զեկույցի՝ գների բարձրացումը հիմնականում
պայմանավորված է եղել կորոնավիրուսային համաճարակի, մատակարարումների
խափանումներով, գործարանների փակմամբ և քաղաքական լարվածությամբ։
Միևնույն ժամանակ, ըստ գործակալության, այս տարի Ռուսաստանում,
Կանադայում և ԱՄՆ-ում հացահատիկի վատ բերք է գրանցվել, ինչը նույնպես
մեծ ազդեցություն է ունեցել գների բարձրացման վրա։ Մասնագետները բերքի
կրճատումը կապում են կլիմայի փոփոխության հետ:
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան