Պարենի համաշխարհային գները վերջին 10 տարում հասել են ռեկորդային բարձր մակարդակի, վերջին մեկ տարվա ընթացքում գներն աճել են միջինը 30%-ով. ՄԱԿ

Պարենի համաշխարհային գները հասել են ռեկորդային բարձր

մակարդակի վերջին 10 տարում, ընդ որում, միայն վերջին տարում գներն աճել են միջինը 30%-ով,- տեղեկատվությունը տարածում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO):

Գործակալության տվյալներով՝ թանկացել են հատկապես հացահատիկը եւ բուսական յուղը։ Ըստ զեկույցի՝ գների բարձրացումը հիմնականում պայմանավորված է եղել կորոնավիրուսային համաճարակի, մատակարարումների խափանումներով, գործարանների փակմամբ և քաղաքական լարվածությամբ։ Միևնույն ժամանակ, ըստ գործակալության, այս տարի Ռուսաստանում, Կանադայում և ԱՄՆ-ում հացահատիկի վատ բերք է գրանցվել, ինչը նույնպես մեծ ազդեցություն է ունեցել գների բարձրացման վրա։ Մասնագետները բերքի կրճատումը կապում են կլիմայի փոփոխության հետ:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print