Միջգերատեսչական համակարգող խորհրդի աշխատանքների
ավարտից հետո վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանրությանը տեղեկացրել է
Կանաչ անձնագրի ընդլայնման մասին։
Համակարգող խորհրդի որոշմամբ՝ այսօրվանից յուրաքանչյուր թոշակառու, ով
կպատվաստվի մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, կստանա միանվագ
կենսաթոշակային հավելավճար՝ 200 լարի։ Հավելավճարը տրվում է առաջին
պատվաստումից հետո։
Բացի այդ, դեկտեմբերի 1-ից գործարկվելու է այսպես կոչված «կանաչ
անձնագրի» հայեցակարգը։ Մարդը կանաչ կարգավիճակ ունի, եթե նա
ամբողջությամբ պատվաստված է, անցել է 72-ժամյա վավերականության PCR
թեստ, կամ 24-ժամյա վավերականության հակագենի թեստ, կամ վարակվել է
կորոնավիրուսով։ «Կանաչ անձնագրի» պահանջը գործում է 18 տարեկանից
բարձր քաղաքացիների համար։
Կառավարության մամուլի ծառայությունը հրապարակում է այն օբյեկտների
ցանկը, որտեղ քաղաքացիները կարող են մուտք գործել միայն «կանաչ
անձնագիր» սկզբունքով ՝
• Սննդի կետեր
• Ռեստորանների, սրճարանների և բարերի բաց և փակ տարածքներ
• Կինոթատրոններ
• Թատրոններ
• Օպերա
• Թանգարաններ
• Համերգային դահլիճներ
• Ժամանցի կենտրոններ
• Խաղատներ
• ՍՊԱ-կենտրոններ
• Մարզասրահներ
• Հյուրանոցներ
• Լեռնային հանգստավայրեր – ճոպանուղիներ։
Այս պահանջը վերաբերելու է թվարկված օբյեկտների այցելուներին, այլ ոչ
թե օբյեկտներում աշխատող անձանց։
Ինչ վերաբերում է մանկական ժամանցի կենտրոններին, ապա «կանաչ
անձնագրի» պահանջը կտարածվի միայն 18 տարեկանից բարձր քաղաքացիների
վրա։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան