Օբյեկտներ ՝ որտեղ քաղաքացիները կկարողանան մուտք գործել միայն «կանաչ անձնագրով»

Միջգերատեսչական համակարգող խորհրդի աշխատանքների

ավարտից հետո վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանրությանը տեղեկացրել է Կանաչ անձնագրի ընդլայնման մասին։
Համակարգող խորհրդի որոշմամբ՝ այսօրվանից յուրաքանչյուր թոշակառու, ով կպատվաստվի մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, կստանա միանվագ կենսաթոշակային հավելավճար՝ 200 լարի։ Հավելավճարը տրվում է առաջին պատվաստումից հետո։
Բացի այդ, դեկտեմբերի 1-ից գործարկվելու է այսպես կոչված «կանաչ անձնագրի» հայեցակարգը։ Մարդը կանաչ կարգավիճակ ունի, եթե նա ամբողջությամբ պատվաստված է, անցել է 72-ժամյա վավերականության PCR թեստ, կամ 24-ժամյա վավերականության հակագենի թեստ, կամ վարակվել է կորոնավիրուսով։ «Կանաչ անձնագրի» պահանջը գործում է 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար։
Կառավարության մամուլի ծառայությունը հրապարակում է այն օբյեկտների ցանկը, որտեղ քաղաքացիները կարող են մուտք գործել միայն «կանաչ անձնագիր» սկզբունքով ՝
• Սննդի կետեր
• Ռեստորանների, սրճարանների և բարերի բաց և փակ տարածքներ
• Կինոթատրոններ
• Թատրոններ
• Օպերա
• Թանգարաններ
• Համերգային դահլիճներ
• Ժամանցի կենտրոններ
• Խաղատներ
• ՍՊԱ-կենտրոններ
• Մարզասրահներ
• Հյուրանոցներ
• Լեռնային հանգստավայրեր – ճոպանուղիներ։
Այս պահանջը վերաբերելու է թվարկված օբյեկտների այցելուներին, այլ ոչ թե օբյեկտներում աշխատող անձանց։
Ինչ վերաբերում է մանկական ժամանցի կենտրոններին, ապա «կանաչ անձնագրի» պահանջը կտարածվի միայն 18 տարեկանից բարձր քաղաքացիների վրա։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print