2021 թվականին Մառնեուլիում քաղաքային տրանսպորտի թանկացում չի նախատեսվում

Մառնեուլիում 50 թեթրով թանկացել է միջքաղաքային տրանսպորտը։

Խոսքը երթուղային տաքսիների մասին է, որոնք նախկինում արժեին 2,50 լարի։

Վառելիքի թանկացման ֆոնին «Ռադիո Մարնեուլին» հետաքրքրվել է, թե արդյո՞ք նախատեսվում է բարձրացնել քաղաքային տրանսպորտի գինը։

Ինչպես պարզաբանվում է քաղաքապետարանի հաշվեկշռում առկա «Ավտոպարկ»-ի կողմից , նախատեսվում է գների բարձրացում, սակայն այս փուլում՝ ոչ։

«Դեռ չենք որոշել, թե երբ ենք թանկացնելու։ Տարբեր ուղղություններով տարբեր գներ կլինեն, կոնկրետ քանիսը, դեռ չեմ կարող ասել։ Նոր տարում հավանաբար կավելանա»,- ասաց «Ավտոպարկի» ղեկավար Գիգա Ջալաղոնիան։

Մենք տեղեկությունը ճշտել ենք Մառնեուլիում աշխատող մեկ այլ «ՍՊԸ» «Էքսպրես Տուրիստ»-ի մասնավոր տրանսպորտային ընկերության հետ։ Ղեկավար Յուրի Սամխարաձեն ասում է, որ գների բարձրացում դեռ չեն նախատեսում։

«Մենք դեռ չենք պլանավորում։ Այս փուլում ոչինչ նախատեսված չէ»։

Մառնեուլիի քաղաքապետարանի ինքնակառավարումը խոստանում է, որ մինչև 2021 թվականի ավարտը տրանսպորտի վճարը չի բարձրանա։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան



 

Print E-mail
FaceBook Twitter Google