Ե՞րբ և ինչպե՞ս պատվաստված թոշակառուները կառավարությունից կստանան 200 լարի հավելավճարը

Ե՞րբ և ինչպե՞ս պատվաստված թոշակառուները կառավարությունից կստանան 200 լարի հավելավճարը



Կորոնավիրուսի դեմ պատվաստումները 60 տարեկանից բարձր բնակչության շրջանում պահանջում է ավելի մեծ աջակցություն՝ ի լրումն վիճակագրության, ինչպես նաև կառավարության կողմից վերջերս մեկնարկած խրախուսական արշավների։Շատ դեպքերում տարիքն է որոշում Covid-19-ի ծանրությունը։ «Նրանք առաջին հերթին մահանում են իմ տարիքում»,- նոյեմբերի 4-ին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն։
Պատվաստվողների թիվն ավելացնելու և մահացության մակարդակը նվազեցնելու նպատակով Համակարգող խորհուրդը որոշել է սկսել պատվաստումը խրախուսելու տարբեր արշավներ, այդ թվում՝ 60 տարեկանից բարձր քաղաքացիների, առաջին պատվաստման դեպքում կառավարությունը կտրամադրի միանվագ 200 լարի օգնություն։

Ո՞վ է ստանալու կենսաթոշակային հավելավճարը կառավարությունից

Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ մինչև հունվարի 1-ը կորոնավիրուսի դեմ պատվաստված թոշակառուները կառավարությունից կստանան միանվագ հավելավճար ՝ 200 լարիի չափով։

Ե՞րբ և ինչպե՞ս եք ստանալու կենսաթոշակային հավելավճարը

Համակարգող խորհրդի որոշումն ուժի մեջ է մտել նոյեմբերի 8-ին։ Սոցիալական ծառայությունների գործակալության ղեկավարի պաշտոնակատար Լևան Գոգոձեի խոսքով, առաջին փուլում, որը ներառում է նոյեմբերի 8-15-ը, հավելավճար ստացողների տվյալները մինչև նոյեմբերի 15-ի օրվա վերջ կփոխանցվեն սպասարկման գործակալություն։ Liberty Bank-ի կենսաթոշակային հաշվեհամարին 5 աշխատանքային օրվա ընթացքում կփոխանցվի 200 լարի։ Ինչ վերաբերում է 60-ից 65 տարեկան տղամարդկանց, ովքեր չեն պատկանում կենսաթոշակային տարիքին, ապա Սոցիալական ծառայության գործակալության որոշմամբ նրանց բոլորի անունով կբացվի սոցիալական հաշիվ՝ համաձայնագրի հիման վրա։ Այսպիսով, 60-65 տարեկան տղամարդիկ կարող են իրենց գումարը ստանալ Liberty Bank-ի ցանկացած մասնաճյուղում՝ ID քարտով, առանց միջնորդավճարի։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ակցիան տևելու է մինչև դեկտեմբերի 31-ը և օրերը համընկնում են ամանորյա տոների հետ, դեկտեմբերի 28-29-30-31-ին պատվաստված քաղաքացիները կենսաթոշակային հավելավճարը կստանան արդեն 2022 թվականի հունվարի սկզբին։

Ինչ է տեղի ունենում, եթե դուք արդեն պատվաստվել եք մեկ դեղաչափով, կամ ստացել եք այսպես կոչված խթանող դոզան և 60 տարեկան եք կամ ավելի
60 և ավելի տարեկան այն քաղաքացիները, ովքեր արդեն պատվաստվել են առաջին դեղաչափով կամ ամբողջությամբ պատվաստվել են և ընդունում են «խթանիչ դոզան», չեն կարողանա միանվագ հավելում ստանալ։ 200 լարի կտրամադրվի միայն այն անձանց, ովքեր նոյեմբերի 8-ից դեկտեմբերի 31-ը կստանան առաջին չափաբաժինը։

Վրաստանում ապրում է 60 տարեկանից բարձր 796 հազար քաղաքացի։

Վերջին տվյալներով՝ երկու դեղաչափով պատվաստվել է նրանցից 276 678-ը , կամ 34,7%-ը։ Մինչ կենսաթոշակային տարիքի մարդիկ համաճարակի ժամանակ ամենախոցելի խումբն են, նրանցից ավելի քան կես միլիոնը պատվաստված չէ։ Առողջապահության մասնագետները կարծում են, որ հենց այդ պատճառով է մեր երկրում մահացության մակարդակը բարձր։
Վրաստանում Covid-19-ի դեմ պատվաստումը հնարավոր է Pfizer, Sinovac և Sinopharm պատվաստանյութերով։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան




 

Print E-mail
FaceBook Twitter Google