Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 4732 նոր դեպք, ևս 72 հիվանդ է մահացել

Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ինտենսիվ

թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում ամբողջ երկրում անցկացվել է 50707 թեստավորում, այդ թվում՝ 31426 թեստ՝ անտիգենով և 19281 PCR թեստով։

Թեստավորման արդյունքում վերջին 24 ժամում հայտնաբերվել է վարակի 4732 նոր հաստատված դեպք։ Covid-19-ը համաճարակի բռնկումից ի վեր երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 795 847 է։

Ինչ վերաբերում է դրական ցուցանիշին, ապա նոյեմբերի 16-ի դրությամբ դրականի օրական ցուցանիշը կազմում է 9.33%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 9.77% և 7 օրվա ընթացքում՝ 9.11%:

Վերջին 24 ժամում վիրուսից ապաքինվել է 4812 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 731996-ի։

Վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 72 նոր դեպք։ Համաճարակի տարածումից ի վեր վիրուսից մահացել է ընդհանուր առմամբ 11212 մարդ։
Երկրում այսօր հայտնաբերված վարակի 4732 նոր դեպքից՝ 1884 դեպք հայտնաբերվել է Թբիլիսիում, Աջարիայում՝ 136, Իմերեթում՝ 878, Քվեմո Քարթլիում՝ 295, Շիդա Քարթլիում՝ 425, Գուրիայում՝ 110, Սամեգրելո Զեմո Սվանեթիում՝ 408, Կախեթիում ՝ 285, Մցխեթա- Մթիանեթիում ՝ 112, Սամցխե-Ջավախեթիում ` 158, Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում` 41:

Վարակման ակտիվ դեպքերը 52613-ն են, որոնցից 6614-ը բուժվում է հիվանդանոցներում, այդ թվում 2584-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 569-ը՝ Աջարիայում, 1370-ը՝ Իմերեթիայում, այս փուլում ծանր հիվանդ է 1660 մարդ, որից 642-ը՝ Թբիլիսիում, Աջարիայում ՝ 128, Իմերեթում՝ 512։ Արհեստական շնչառության ներքո կա 371 մարդ, որից Թբիլիսիում՝ 214, Աջարիայում՝ 36, Իմերեթում՝ 33, կլինիկական հյուրանոցներում է գտգնվում 1175 մարդ, որից 777-ը՝ Թբիլիսիում, 239-ը՝ Աջարիայում։ Տանը վիրուսի դեմ բուժում է անցնում 44824 մարդ։

Կարանտինային գոտիներում է գտնվում 54 մարդ, որից 54-ը՝ Թբիլիսիում, 0-ը՝ Աջարիայում։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի հոկտեմբերի 6-ից, սույն թվականի նոյեմբերի 16-ը պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 25293 մարդ։
Այս փուլում ինքնամեկուսացման մեջ է 44 375 մարդ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print