Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 4278 նոր դեպք, ապաքինվել է ևս 4154 պացիենտ

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 4278 նոր դեպք։

Այս մասին տվյալները հրապարակվել են կառավարության stopcov.ge հատուկ կայքում։
Վերջին 24 ժամում հանրապետությունում ապաքինվել է 4154 մարդ։

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 63 հիվանդ։

Վերջին 24 ժամվա ընթացքում հանրապետությունում կատարվել է 51298 թեստավորում, որից 31273-ը՝ արագ հակագենային, իսկ 20025-ը՝ ՊՇՌ թեստով։

Երկրում կորոնավիրուսի հայտնաբերման օրական ցուցանիշը կազմում է 8,34%, վերջին 14 օրը՝ 9,52%, վերջին յոթ օրը՝ 8,99%։

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 804 571 դեպք, որից 741 470-ն ապաքինվել է, 11 352-ը՝ մահացել։

Ընդհանուր առմամբ իրականացվել է 2 082 020 պատվաստում, օրական պատվաստվել է 7 099-ը։

Կարանտինում գտնվում է 41 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է՝ 6490-ը , կլինիկական հյուրանոցում՝ 1173։

Միևնույն ժամանակ, նոյեմբերի 18-ի դրությամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 4446 նոր դեպք, ապաքինվել է 5320 պացիենտ, մահացել՝ 77-ը։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google