Geostat-ի տվյալներով՝ և՛ կանանց, և՛ տղամարդկանց
զբաղվածության
մակարդակը 2021 թվականի երրորդ եռամսյակում նախորդ տարվա համապատասխան
ժամանակահատվածի համեմատ աճել է համապատասխանաբար 1,0 և 0,4 տոկոսային
կետով։
Գործազրկությունը տղամարդկանց շրջանում ավանդաբար ավելի բարձր է, քան
կանանց: 2021 թվականի երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն
ժամանակահատվածի համեմատ, կանանց մոտ այս ցուցանիշն աճել է 2,1
տոկոսային կետով, իսկ տղամարդկանց մոտ՝ 2,9։
2021 թվականի երրորդ եռամսյակում Վրաստանում գործազրկության մակարդակը
նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,5 տոկոսային
կետով և կազմել 19,5 տոկոս։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան