2021 թվականի երրորդ եռամսյակում զբաղված կանանց թիվն աճել է

Geostat-ի տվյալներով՝ և՛ կանանց, և՛ տղամարդկանց զբաղվածության

մակարդակը 2021 թվականի երրորդ եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է համապատասխանաբար 1,0 և 0,4 տոկոսային կետով։

Գործազրկությունը տղամարդկանց շրջանում ավանդաբար ավելի բարձր է, քան կանանց: 2021 թվականի երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կանանց մոտ այս ցուցանիշն աճել է 2,1 տոկոսային կետով, իսկ տղամարդկանց մոտ՝ 2,9։

2021 թվականի երրորդ եռամսյակում Վրաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,5 տոկոսային կետով և կազմել 19,5 տոկոս։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print